ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
20.11.2020 | 14:25

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Մայիլյանը շնորհավորել է Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը նա ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:

Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը: «Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը: Նախարարները ընդգծեցին արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ